Վեբ կայքերի պատրաստում եվ վեբ ծրագրավորում

Webmaker Studio ն առաջարկում է տարբեր տեսակի եւ բարդության վեբ կայքերի պատրաստում եւ վեբ ծրագրավորում:

Այսօր դժվար է որեւէ մեկին զարմացնել Ինտերնետում սեփական վեբ կայքի գոյությամբ: Ամեն օր, ինչպես սնկերն անձրեւից հետո, Ինտերնետում բացվում են ավելի ու ավելի մեծ թվով վեբ կայքեր: Ներկայումս իրեն շատ թե քիչ հարգող ընկերությունը կամ կազմակերպությունն իր պարտքն է համարում ունենալ ինտերնետային սեփական կայքը:
dizayn-ev-cragravorum
Կայքի առկայությունը հեղինակության կամ խանդավառության տարր չէ. այն ապահովում է կոշտ մրցակցությանը դիմակայելու տարրական հնարավորություն եւ զարգանալու ցանկություն: Այսօր վեբ դիզայնի համար հատուկ տաղանդ եւ արհեստավարժություն չի պահանջվում: Սակայն, հաշվի առնելով յուրաքանչյուր ոլորտում մրցակիցների օրեցօր ավելացող թիվը, կարեւոր է ունենալ գրագետ եւ գեղեցիկ ստեղծված կայք:

Ժամանակակից դիզայնը եւ վեբ կայքերի պատրաստումը կարեւոր է բոլոր կազմակերպություների համար, քանի որ կայքի շնորհիվ է ամրապնդվում ընկերության իմիջը, այն ավելի մանրամասն տեղեկատվություն է տալիս ընկերության, նրա ապրանքատեսակների կամ ծառայություների մասին, քան սովորական գովազդը, ինչն օգնում է ավելացնել հաճախորդների քանակը: Կայքի օրիգինալ եւ գրագետ վեբ դիզայնը եւ վեբ ծրագրավորումը նշանակում է ոչ միայն հաճախորդների թվի ավելացում, այլեւ նոր գործընկերների ձեռքբերում` անկախ նրանց գտնվելու վայրից:

Արդյունավետ վեբ կայքերի պատրաստումը պետք է ներառի որոշ կարեւոր տարրեր: Որքան էլ գեղեցիկ եւ ճաշակով արված լինի եւ ինչպիսի առանձնահատուկ տեքստով էլ լրացված լինի վեբ կայքը, քչերը կկարողանան եւ կցանկանան այն ըստ արժանվույն գնահատել, եթե այն չափազանց ծանր՚ է, եւ անհրաժեշտ է երկար սպասել նրա առաջին էջի բեռնմանը: Այդ պատճառով կայքը պետք է օրիգինալ ու թեթեւ լինի: Անհրաժեշտ է նաեւ ուշադրություն դարձնել նավիգացիային: Այն պետք է լինի հնարավորինս պարզ եւ առաջին իսկ հայացքից հասկանալի: Սպառողը պետք է հեշտությամբ գտնի իրեն հետաքրքրող տեղեկատվությունը եւ հեշտությամբ կողմնորոշվի, թե որտեղ է գտնվում: Պակաս կարեւոր չեն նաեւ տառատեսակը, տեքստի գույնը, տառերի չափը, գունային երանգավորումը: Պետք է տեսողականորեն առանձնացվեն հղումները, քանզի սպառողը չպետք է ժամանակ կորցնի անհրաժեշտ լինքը գտնելու նպատակով մկնիկն ամբողջ էջում սահեցնելու վրա:

Մինչ կայքի ստեղծումը հանձնարարելը անհրաժեշտ է որոշել դրա նպատակն ու մոտավոր ոճը` հաշվի առնելով ընկերության կամ կազմակերպության գործունեության առանձնահատկությունները: Դուք պետք է դիզայն-ստուդիային ներկայացնեք Ձեր ձեռնարկության մասին տեղեկատվություն, որոշակի տեքստեր, լուսանկարներ, պատկերներ եւ լոգոտիպ` կայք ներմուծելու նպատակով: Ձեր ցանկություններից ելնելով` մեր դիզայներները ամենակարճ ժամկետում կստեղծեն կայքի մոտավոր օրինակներ, որոնցից կարող եք ընտրել Ձեզ ամենաշատը դուր եկածը: Դրա հիման վրա էլ կմշակվի Ձեր հետագա կայքը` կրկին Ձեր բոլոր ցանկությունները հաշվի առնելով:

© 2004-2015 WebMaker Studio. All rights reserved.