ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինտերնետի համընդհանուր տարածման օրերին բիզնեսի լավ առաջխաղացման համար անհրաժեշտ է սեփական ներկայացուցչությունն ունենալ ցանցում: Այսօր ինտերնետային տարածությունը զբաղեցնում են միեւնույն բովանդակությամբ բազմաթիվ կայքեր, ինչը ստիպում է ավելի լուրջ վերաբերվել կայքի ստեղծման ու կենսապահովման գործընթացներին: Կայքը լրացուցիչ գովազդ է Ինտերնետում, այն նոր գործընկերներ ձեռք բերելու լավ հնարավորություն է, ինչը խթանում է Ձեր ընկերության գործունեության զարգացման շարունակական գործընթացը:

WebMaker Studio-ն Ձեզ առաջարկում է ինտերնետային ծառայությունների ամբողջական փաթեթ, որը ներառում է կայքի եւ լոգոտիպի ստեղծում, քոնթենթ-ռայթինգ, որոնման օպտիմիզացիա, կայքի առաջխաղացում որոնման համակարգերում (SEO), տարբեր տեսակի ինտերնետային գովազդներ:

Վեբ-կայքը Ձեր յուրօրինակ այցեքարտն է Ինտերնետում: Առավելագույն արդյունավետության համար այն պետք է լինի մանրամասնորեն մտածված եւ գրագետ առաջխաղացված: Մենք առաջարկում ենք ինտերնետում Ձեր գործունեության վերաբերյալ արդյունավետ գովազդի 5 փուլ:


  • Վեբ կայքերի պատրաստում եւ վեբ ծրագրավորում

    Կայքի ստեղծումն ու մշակումը չափազանց կարեւոր գործընթացներ են: Չէ՞ որ առաջին տպավորությունը ստացվում է արտաքին տեսքից, իսկ կայքը Ձեր գործունեության արտաքինն է` ներկայացված Ինտենետում: Կայքերի մշակումը կրեատիվ մոտեցում պահանջող գործընթաց է: Թեմատիկայից անկախ` մենք կառաջարկենք ճաշակով եւ օրիգինալ դիզայն Ձեր կայքի համար, որն ըստ արժանվույն կներկայացնի Ձեր գործունեությունը:

    Մանրամասն


  • Վեբ-հիմքով ծրագրեր

    WEB-MAKER Studio-ն ստեղծում է վեբ-հիմքով ծրագրեր /Web-based applications/, որոնք կօգնեն ավտոմատացնել, կատարելագործել եւ արդյունավետ դարձնել բիզնեսի հետ կապված Ձեր գործունեությունը (մարքեթինգի եւ հաճախորդների սպասարկման ոլորտում) և բազմաթիվ կիրառությունների հնարավորություն կտա:

    Մանրամասն


  • Լոգո

    Յուրաքանչյուր ձեռնարկությանն ու կազմակերպությանը անհրաժեշտ է այնպիսի ապրանքանիշ, որը հեշտությամբ կհիշվի, կլինի օրիգինալ եւ, միաժամանակ, առավելագույնս կբնութագրի առաջարկվող ապրանքատեսակը կամ ծառայությունը: Լոգոտիպերը պետք է ստեղծվեն ու մշակվեն` հաշվի առնելով Ձեր գործունեության առանձնահատկությունները:

    Մանրամասն


  • Կայքերի առաջխաղացում որոնման համակարգերում (SEO)

    Կայքի առաջխաղացումը որոնման համակարգերում իրականացվում է թիրախային լսարանի այցելությունների հոսքը դեպի Ձեր կայք առավելագույնս մեծացնելու նպատակով: Որպեսզի որոնողական համակարգերը շատ արագ գտնեն Ձեր կայքը, անհրաժեշտ է կայքի որոնման օպտիմիզացիա` որոշ պահանջների հաշվառմամբ: Մենք գիտենք, թե ինչպես ճիշտ առաջխաղացնել Ձեր կայքը SEO-առաջխաղացման, հղումների փոխանակման եւ կայքերի առաջխաղացման այլ գործիքների օգտագործմամբ:

    Մանրամասն


  • Քոփիռայթինգ

    Գեղեցիկ կայքը պետք է նաեւ բովանդակալից լինի: Նյութի քանակից անկախ` քոնթենթը /կայքի տեքստային բովանդակությունը/ պետք է լինի հնարավորինս պարզ շարադրված` որոշակի առանցքային բառերի օգտագործմամբ: Մեր փորձառու մասնագետները ստեղծում են առանցքային տեքստեր` որոնման համակարգերում հարմարավետ ընթերցվող անհրաժեշտ բառախմբերի պարունակությամբ: Մեր արհեստավարժ թարգմանիչները պատրաստ են ամենակարճ ժամկետներում թարգմանել տեքստերը Ձեր ցանկացած լեզվով:

    Մանրամասն

  • Գովազդ ինտերնետում

    WebMaker Studio-ն կօժանդակի Ձեր բիզնեսի զարգացմանը ինտերնետային գովազդի միջոցով: Տարատեսակ ինտերնետային գովազդներից ամենաարդյունավետները կոնտեքստային եւ բաններային գովազդներն են: Դրա ստեղծումից եւ դիզայնից բացի` մենք Ձեր ընկերության գովազդը տեղադրում ենք այն ինտերնետային ռեսուրսներում, որտեղ Ձեր թիրախային լսարանն ամենաշատն է կենտրոնացած:

    Մանրամասն

© 2004-2015 WebMaker Studio. All rights reserved.