Որպեսզի Ձեր կայքը ՙդուր գա՚ որոնման համակարգերին, եւ, հետեւաբար, մեծանա այցելուների քանակը, պետք է կայքում տեղադրել ճշտորեն գրված եւ խմբագրված քոնթենթ, որը վերջին փուլում ենթարկվել է, այսպես կոչված, SEO-քոփիռայթինգի կամ որոնողական կատարելագործման:
SEO-քոփիռայթինգը կայքի տեքստերի ստեղծման եւ խմբագրման գործընթաց է: Քոնթենթի կառավարումը պետք է կատարվի այնպես, որպեսզի տեքստը լինի գեղեցիկ շարադրված, ընթերցողին հասկանալի եւ միաժամանակ համապատասխանի որոնողական համակարգերով տեքստի ճանաչման համար անհրաժեշտ պայմաններին: Քոնթենթը պետք է կազմված լինի անհրաժեշտ տեղերում առանցքային բառերի որոշակի քանակության օգտագործմամբ, ինչի շնորհիվ ընդլայնվում է SEO-քոփիռայթերի հիմնական նպատակը, այն է` ապահովել որոնման մեքենաների աշխատանքի բարձր արդյունքներ` որոշակի հարցումներով որոնում կատարելիս:
Ձեր կայքի բարձր վարկանիշն ապահովելու համար SEO-քոփիռայթերը պետք է գրագիտորեն նախապատրաստի կամ խմբագրի կայքի տեքստային մասը, ինչպես նաեւ կատարելագործի վերնագրերը, էջերի անվանումները, նկարների մակագրությունները description եւ keywords մեգատեգերը այնպես, որ կայքը լիովին հասկանալի լինի որոնման համակարգերի համար: Արդյունքում ավելանում է դրա վարկանիշն որոնման համակարգերում: Օպտիմիզացիա ասելով` նկատի ունենք այն բառերի կամ բառակապակցությունների օգտագործումը, որոնցով սպառողներն ամենից հաճախ որոնում են կատարում այս կամ այն թեմայով: