Սկսած 2004
Կայքի ստեղծումն ու մշակումն անչափ կարևոր գործընթաց է: Քանի որ արտաքին տեսքը ստեղծում է առաջին տպավորությունը, և վեբկայքը ձեր գործունեության արտացոլումն է ինտերնետում: Վեբկայքերի մշակումն այն գործընթացն է, որն պահանջում է ստեղծագործ մոտեցում: Անկախ թեմայից, մենք կառաջարկենք օրիգինալ և նորաձև դիզայն ձեր կայքի համար, որը կարտացոլի ձեր գործունեությունը:
Մեր փորձառու ծրագրավորողների թիմը օգտագործում է նորագույն տեխնոլոգիաները և ոլորտի լավագույն պրակտիկաները՝ ստեղծելու հարմարավետ, բարձր արդյունավետությամբ բջջային հավելվածներ, որոնք գրավում են օգտատերերին և ապահովում արդյունքներ:
Յուրաքանչյուր ձեռնարկություն կամ կազմակերպություն կարիք ունի լոգոյի, որը պետք է հեշտությամբ հիշվի, լինի օրիգինալ և միևնույն ժամանակ լավագույն ձևով բնութագրի առաջարկվող ապրանքը կամ ծառայությունը: Լոգոտիպերի մշակումն ու ստեղծումը պետք է իրականացվի հաշվի առնելով ձեր գործունեության բոլոր առանձնահատկությունները:
Կայքերի առաջմղումը որոնողական համակարգերում նպատակաուղղված է առավելագույնս մեծացնելու թիրախային լսարանի այցելուների հոսքը դեպի ձեր կայք: Որոնողական համակարգը ձեր կայքը լավագույնս գտնելու համար անհրաժեշտ է ձեր կայքի որոնողական օպտիմիզացիան ըստ հատուկ պահանջների: Մենք գիտենք, թե ինչպես ճիշտ առաջմղել ձեր կայքը՝ օգտագործելով SEO առաջմղում, հղումների փոխանակում և կայքերի առաջմղման այլ գործիքներ:
Եթե վերծանենք SMM-ը հապավումը, ապա կստացվի Social Media Marketing, ինչը հանդիսանում է միջոցառումների համախումբ, որը գրավում է նպատակային տրաֆիկ և նպաստում ապրանքանիշի տարածմանը։ Սոցցանցերը բավական արդյունավետ միջոց են կայքերի առաջխաղացման և ընկերության նկատմամբ պոտենցիալ հաճախորդների վստահության աճի համար։
WebMaker Ստուդիան կօգնի զարգացնել ձեր բիզնեսը համացանցային գովազդի միջոցով: Համացանցային գովազդի ամենաարդյունավետ ձևերը համատեքստային և բաններային գովազդն են: Գովազդը ստեղծելու և դրա դիզայնը ապահովելու հետ մեկտեղ, մենք իրականացնում ենք ձեր ընկերության գովազդը տեղադրել համացանցային ռեսուրսներում, որտեղ ձեր թիրախային խումբը ամենաշատն է կենտրոնացած: Սա թույլ է տալիս ձեզ բարձրացնել ձեր գովազդի արդյունավետությունը և ներգրավել նոր հաճախորդների: