WebMaker Studio

Սկսած 2004

SEO - Կայքերի առաջխաղացում որոնման համակարգերում

Webmaker Studio – ն առաջարկում է Ձեզ կայքերի առաջխաղացում որոնման համակարգերում (SEO), կոնտեքստային գովազդի միջոցով նպատակային այցելուների գրավում, ինչպես նաեւ առաջխաղացում եւ գովազդ սոցիալական ցանցերում:


Գեղեցիկ եւ գրագետ ստեղծված կայքի առկայությունն անիմաստ է, եթե այն այցելուներ չունի: Չէ՞ որ ինտերնետում կայքի տեղադրման նպատակը նախեւառաջ ընկերության կամ կազմակերպության գործունեությունը գովազդելն ու դրան մանրամասն ծանոթացնելն է, ինչն օգնում է մեծացնել հաճախորդների հոսքը եւ հնարավորություն է տալիս նոր գործընկերներ ձեռք բերել:


WebMaker Studio-ն առաջարկում է որակյալ կայքերի առաջխաղացում, ինչի արդյունքում զգալիորեն կավելանա Ձեր կազմակերպության նպատակային լսարանը կազմող այցելուների թիվը, որոնց զգալի մասը հետագայում կդառնա Ձեր հաճախորդը:


Հետազոտությունների արդյունքների համաձայն` որոնման համակարգերի միջոցով վեբ կայքերի արդյունավետ այցելությունների թիվը 5-6 անգամ գերազանցում է բաններային գովազդով կայք այցելողների քանակը: Չէ՞ որ որոնման համակարգով սպառողը Ձեր վեբ կայք է մտնում այն դեպքում, եթե նպատակաուղղված փնտրում է այն ապրանքը, ծառայությունը կամ տեղեկատվությունը, որը Դուք կարող եք նրան առաջարկել:


Ձեր կայքը որոնման համակարգերում առաջ մղելով` մենք ապահովում ենք նպատակային լսարանի այցելության ավելի ու ավելի մեծ քանակ եւ մուտք դեպի տվյալ թեմատիկայով կայքերի ամենահաճախակի այցելվող տասնյակ:


SEO – Կայքերի առաջխաղացում. ի՞նչ է պետք իմանալ


Վեբ կայքի կառուցվածքի օպտիմիզացիան կատարվում է որոնման համակարգերի կողմից կայքն ավելի լավ ընթերցվելու նպատակով: Այդ նպատակով տեղի է ունենում թեմատիկ որոնողական հարցումների վերլուծություն, ինչպես նաեւ կայքի օպտիմիզացում` անհարթությունների հայտնաբերման եւ շտկման նպատակով, որոնք կարող են խոչընդոտել համակարգերով կայքի որակյալ եւ արագ ընթերցման գործընթացին, հետեւաբար` որոնման համակարգերում կայքի առաջխաղացմանը: Կառույցի օպտիմիզացիայի շրջանակներում անցկացվում է նաեւ մրցակցող կայքերի գործունեության եւ զարգացման հետազոտություն:

Առաջին փուլի ավարտից հետո կայքի առաջխաղացումը զարգացնելու նպատակով օգտագործում են արտաքին ազդեցության գործոններ: Արտաքին ազդեցություն գործելու համար բազմազան մեթոդներ են կիրառվում, որոնք անմիջականորեն կախված են որոնման համակարգերի ալգորիթմերից եւ նրանց փոփոխվելու դեպքում բնականաբար փոփոխվում են նաեւ արտաքին ազդեցության գործիքները: Արդյունքում ապահովվում է Ձեր կայքի դիրքը որոնման համակարգերի առաջին տասնյակում նպատակային հարցումներով:


Որքան էլ բարձր լինեն կայքի առաջխաղացման արդյունքները, անհրաժեշտ է ոչ միայն պահպանել դիրքերը, այլեւ շարունակել որոնման համակարգերում դասավորման արդյունքների կատարելագործումը: Կայքին օժանդակելու գործընթաց ենթադրում է դրա վիճակի եւ վարկանիշի վերլուծություն` անհրաժեշտ շտկումների ներմուծմամբ, կայքի առաջխաղացման շարունակում որոնման այլ համակարգերում: