Սկսած 2004
Օրեցօր Ինտերնետում ավելի քիչ ազատ տարածություն է մնում գովազդի համար: Սակայն դա դեռեւս չի սպառնում ինտերնետային տարածությանը, որտեղ ամեն օր հայտնվում են նորանոր կայքեր: Հետեւաբար, մեծանում է այն տարածությունը, որտեղ կարող է ազատորեն տեղադրվել Ձեր ինտերնետային գովազդը:
Այսօր միայն ռուսալեզու ինտերնետում գրանցված է 600 000 կայք, որի մեկ-երրորդը մշտապես թարմացվում է եւ ունի բարձր հաճախելիություն: Որպեսզի գովազդը չկորի բազմաթիվ այլ գովազդների մեջ, Ձերը պետք է համակողմանիորեն մտածված լինի:
Որպեսզի Ձեր հաճախորդները արագ գտնեն Ձեզ ինտերնետային տարածությունում, Ձեր կայքի գովազդը պետք է լինի օրիգինալ: Անհրաժեշտ է, որպեսզի մանրամասնորեն մտածված եւ ծրագրված լինեն նաեւ Ձեր ինտերնետային գովազդի տեղաբաշխումն ու հետեւողականությունը:
Տարբերակում են ինտերնետային գովազդի երկու տեսակ` բաններային եւ կոնտեքստային:
Կոնտեքստային գովազդը դա հղում է այլ կայքի` տեքստի որեւէ բառի միջոցով, որի իմաստը համընկնում է գովազդվող կայքի թեմատիկայի հետ: Կոնտեքստային գովազդը հաճախ օգտագործում են, երբ գրաֆիկական գովազդը այնքան էլ տեղին չէ:
Ի տարբերություն վերջինի` կոնտեքստային գովազդին սպառողը ավելի մեծ համբերությամբ է վերաբերվում: Շատ սպառողների կողմից կոնտեքստային գովազդն ընկալվում է որպես ինքնատիպ լրացում հիմնական տեղեկատվությանը: Հետեւաբար, դրանով ավելի հեշտ է գրավել թիրախային լսարանի ուշադրությունը կայքի նկատմամբ:
Ենթատեքստային գովազդի առավելությունն այն է, որ ապրանքը եւ ծառայությունը գովազդվում են հենց այնտեղ, որտեղ դրանով հետաքրքրվում են: Ենթատեքստային գովազդը սպառողների կողմից ընկալվում է ավելի շուտ որպես լրացուցիչ տեղեկատվություն, քան նյարդայնացնող գովազդ:
Ձեր ենթատեքստային գովազդը տեղադրելու նպատակով մենք համագործակցում ենք Яндекс.Директ-ի, Бегун-ի, Google.Adwords-ի հետ, որոնք այդ ոլորտի առաջատարներն են: Նրանց հետ միասին մենք կապահվենք Ձեր ապրանքատեսակների եւ ծառայությունների կոնտեքստային գովազդի բարձր արդյունավետությունը:
Բաններային գովազդն ինտերնետում կարող է լինել ինչպես ստատիկ, այնպես էլ շարժական: Մենք առաջարկում ենք բազմաթիվ տեխնոլոգիաների օգտագործմամբ տարբեր ոճի բաններների ստեղծում եւ դրանց տեղադրում վեբ-կայքերում: Բաններների տեղադրման տարածության ընդլայնման նպատակով առաջարկում ենք Ձեր կայքը մտցնել բաններների փոխանակման ցանց, ինչի շնորհիվ գովազդը կտեղադրվի բազմաթիվ ուրիշ կայքերում` Ձեր կայքում այլ բաներների տեղադրման դիմաց:
Մշտապես ընդյալնվող ինտերնետային տարածությունում կարեւոր է իմանալ, թե որտեղ եւ ինչպես տեղադրել գովազդն այնպես, որպեսզի այն ավելի հասանելի դառնա թիրախային լսարանի համար: Դրա համար գովազդի տեղադրման պարագայում կարեւոր է կողմնորոշվել գովազգի տեղադրման այն գործիքի օգտագործման ուղղությամբ, ինչպիսին է թարգեթինգը:
Աշխարհագրական թարգեթինգը գովազդի ցուցադրությունն է որոշակի տարածաշրջանների սպառողներին:
Ժամանակավոր թարգեթինգը գովազդի ցուցադրությունն է որոշակի ժամանակահատվածում:
Հաճախական/հաճախակի թարգեթինգը գովազդի ցուցադրությունն է բոլոր սպառողներին որոշակի ժամանակաշրջանի ընթացքում /օր, շաբաթ/: