Սկսած 2004
Մարդկանց զգալի մասը շատ արագ ընտելացել է սոցցանցերին, որոնց հեղինակությունը կասկածի ենթակա չէ։ Դրանց շնորհիվ չափազանց հեշտացել են շփվելու և տեղեկություններ ստանալու հնարավորությունները։
Սոցցանցերի օգնությամբ վայրկյանների ընթացքում կարելի է ծանոթանալ աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, տեղեկանալ մտերիմների և նույնիսկ աստղերի կյանքի մասին։
Շատերը պնդում են, որ սոցիալական ցանցերը շեղում են և զրկում աշխատունակությունից, սակայն գոյություն ունի նաև հարցի մյուս կողմը, քանի որ դրա շնորհիվ կարելի է բարեհաջող զբաղվել կայքերի առաջխաղացմամբ։
Կարևոր է, որ սոցցանցեր են այցելում ոչ միայն անհատական համակարգիչների, այլև պլանշետների, սմարթֆոնների և զանազան գաջեթների օգտատերերը։ Դրա շնորհիվ հնարավոր է ոչ միայն զգալիորեն մեծացնել այցելուների թիվը, այլև գովազդել սեփական բիզնեսը։
Ամենահեղինակավոր սոցցանցերն են Facebook-ը, Twitter-ը, Instagram-ը։
Եթե վերծանենք SMM-ը հապավումը, ապա կստացվի Social Media Marketing, ինչը հանդիսանում է միջոցառումների համախումբ, որը գրավում է նպատակային տրաֆիկ և նպաստում ապրանքանիշի տարածմանը։ Սոցցանցերը բավական արդյունավետ միջոց են կայքերի առաջխաղացման և ընկերության նկատմամբ պոտենցիալ հաճախորդների վստահության աճի համար։
Կարևոր է նաև այն փաստը, որ համացանցի օգտատերերն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են սոցցանցերում։ Հաճախ նրանք այնտեղ փնտրում են անհրաժեշտ ապրանքներ, իրեր և տարբեր ծառայություններ։ Սոցիալական մեդիաները՝ որպես գովազդային հարթակ, թույլ են տալիս զգալիորեն ընդլայնել նպատակային լսարանը։ Ընդ որում, օգտատերերը գործողություն կատարելու համար կարիք չունեն դուրս գալ սովորական ինտերֆեյսից։
Ինչպիսի արդյունքների կարելի է հասնել՝ ընկերությունները սոցցանցերում առաջտանելու դեպքում.
– Կարճ ժամանակում ավելացնել հաճախորդների թիվը,
– Վայրկյանների ընթացքում ներկա և պոտենցիալ հաճախորդներին տեղեկացնել անցկացվելիք միջոցառումների, ակցիաների և զեղչերի մասին,
– Ավելի ճանաչելի դարձնել ապրանքանիշը, ինտերնետ կայքը, ընկերությունը կամ որևէ այլ ապրանք,
– Ստանալ ավելի որակյալ նպատակային այցելուներ կայքի համար,
– Բարձրացնել ընկերության կամ ապրանքանիշի վարկանիշը,
– Օգտատերերի հետ «կենդանի» երկխոսություն հաստատել։
Նախ և առաջ, հարկավոր է ուրվագծել այն նպատակները, որոնց պետք է հասնել կայքը կամ ապրանքանիշը սոցցանցերի միջոցով առաջխաղացնելու դեպքում։ Օրինակ, Facebook-ը զգալիորեն ավելի շատ օգտատերեր ունի խոշոր քաղաքներում և մեգապոլիսներում։ Դրանից կախված կլինի մարտավարության, ինչպես նաև հարթակների ընտրությունը, որոնք անհրաժեշտ են գովազդային արշավներ իրականացնելու համար: